Մեր պատմությունը
ԵՂՎԱՐԴԻ ՄԱՐԶԱԿՈՇԻԿՆԵՐԻ ՖԱԲՐԻԿԱՆ կառուցվել է 1985-1987թթ. և սկսել է իր արտադրական գործունեությունը 01.04.1987թ-ին՝ «ADIDAS» ընկերության և Համամիութենական «Լիցենզինտորգ» ընկերության միջև 18.07.1985թ-ին ստորագրված թիվ 73/78817 Լիցենզիոն պայմանագրի Հավելվածների հիման վրա, կնքված մարզակոշիկների արտադրության նպատակով (հաստատվել են մի քանի մոդելներ` «Օլիմպիա-88», «Բրեստ», «Թենիս-Կոմֆորտ», «Ռեթուրն-Կոմֆորտ» և «Բրյուսել»)` Հայաստանի Հանրապետության Եղվարդի գործարանում: ԽՍՀՄ Պետպլանի Լիցենզիոն պայմանագրի հիման վրա ԽՍՀՄ Առևտրի նախարարությունը օտարերկրյա ընկերություններից գնելու համար հատկացրեց համապատասխան ազատ փոխարկելի արժույթներ, իսկ Տեխնոպրոմիմպորտ, Ստանկոիմպորտ, Էկոպորտլեն, Տեխմաշիմպորտ և այլ համամիութենական ասոցիացիաների միջոցով՝ սպորտային կոշիկների արտադրության համար սարքավորումների ամբողջական կոմպլեկտներ իրենց անհրաժեշտ պարագաներով, տարեկան մինչև 200 հազար զույգ կոշիկ արտադրելու հզորությամբ: